
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե մարտի 3-ին Գյումրում նկատել են հայտնի սպանության գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանին։
Հիշեցնենեք՝ հունվարի 5-ին Երևանում հայտնաբերվել էր 16-ամյա աղջկա դի։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ երեխան խեղդամահ էր արվել։ Աղջկա սպանության համար մեղադրանք է առաջադրվել Ռաֆայել Սուքիասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով)։ Վերջինս ձերբակալվել էր սպանության հաջորդ օրը՝ հունվարի 6-ին։
Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ 13։00-ին Ռ.Սուքիասյանին տեսել են բնակելի շենք մտնելիս՝ «Գյումրիի ամենալավ հյուրանոց-ռեստորանի տնօրեններից մեկի ընկերակցությամբ»։
Քննչական կոմիտեն, սակայն, Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեց, որ Սուքիասյանին հնարավոր չէր տեսնել Գյումրիում։ Վերջինիս նկատմամբ դեռևս հունվարից խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Փետրվարի 28-ից կալանքը երկարացվել է ևս երկու ամսով։ Սա նշանակում է, որ Ռ.Սուքիասյանը գտնվում է անազատության մեջ և չէր կարող գտնվել Գյումրում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել