1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված Իրանի քաղաքացիներ չկան

    Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացված Իրանի քաղաքացիներ չկան

    • 04-03-2020
    Image

    Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված 32 անձինք Իրանի քաղաքացիներ են։

    Այնուհետև մեկ այլ իրանական կայք, շարունակելով թեման, աշխարհաքաղաքական երանգներ է գտել «Իրանի քաղաքացիներին մեկուսցնելու մեջ»։

    «Ուշագրավ է, որ Չինաստանը ԱՄՆ-ի հետ Երևանում ամենամեծ դեսպանությունը ունի, բայց երբ Հայաստանում կորոնավիրուսի տարածման մասին լուրը հրապարակվեց, նշվում էր, որ վիրուսը տարածվել է ոչ թե չինացիների, այլ իրանցիների միջոցով», - գրել էր կայքը։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված անձանց թվում չկան Իրանի քաղաքացիներ, վերջիններս բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

    Ակնհայտ է, որ որևէ «աշխարհաքաղաքական դավադրության» մասին խոսք գնալ ևս չի կարող։ Կորոնավիրուսի դեմ պայքարը կրում է միջազգային բնույթ, անձի ազգային պատկանելությունը կամ քաղաքացիությունը որևէ նշանակություն չունեն վիրուսի դեմ պայքարում։

     

    Իրան Կորոնավիրուս IRNA Գոլդեն Փելիս Ծաղկաձոր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14