
Այսօր լրատվականներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե Կառավարությունը քննարկում է Սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։ Լրատվականը, մասնավորապես, նշել էր, որ 1500 խոշոր տեղամասերում իշխանությունը չի պատրաստվում տեսախցիկներ տեղադրել։
Այս տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
Կառավարության՝ փետրվարի 20-ի որոշմամբ՝ արդեն իսկ գումար հատկացվել է Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակումն ապահովելու համար։
Մասնավորապես՝ 2020 թվականի փետրվարի 20-ի Կառավարության թիվ 173 - Ն որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660 մլն դրամի չափով գումար՝ ապրիլի 5-ին առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել