
Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել էր, թե 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ դպրոցներում իշխանության կողմից մեկնարկել են քարոզարշավները: Ըստ լրատվականի փոխանցած տեղեկատվության՝ քարոզարշավն իրականացվում է դպրոցների պատերի ներքո:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հերքելով դպրոցներում քարոզարշաի մեկնարկի մասին տեղեկությունը, հայտնում է, որ այս օրերին ՀՀ մի շարք դպրոցներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք և, որ այս գործընացը քարոզարշավի հետ որևէ աղերս չունի:
Ստուգարքի անցկացման ժամանակացույցը՝ ստորև:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել