
Փետրվարի 15-ին օրաթերթերից մեկի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դրանում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝ հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել