1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Շուկայում ձվի գնիջեցումը՝ ապատեղեկատվությունների պատճառ

    Շուկայում ձվի գնիջեցումը՝ ապատեղեկատվությունների պատճառ

    • 13-02-2020
    Image

    2020 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է ձվի գնի նվազում, սպառողների համար՝ շահեկան, արտադրող ընկերությունների համար՝ վնասակար միտումով։ Սննդամթերքի շուկայում գրանցված ձվի կտրուկ գնանկումը թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում շարունակում է  կեղծ շահարկումների տեղիք տալ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է, թե ձվի գնի նվազման հետևանքով ինչ ապատեղեկատվություններ են տարածվել։ 

     

    1․ Գերարտադրությո՞ւն, թե՞ արհեսական գնանկում

    Այսօր ձու կարելի է գնել 20-30 դրամով, այն դեպքում, երբ  ընդամենը մեկ ամիս առաջ ձվի գինը տատանվում էր 50-70-ի սահմաններում: Ձվի փոքր արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ահազանգում են, թե այսկերպ խոշոր արտադրողները փորձում են մրցակցությունից դուրս մղել փոքր արտադրողներին։  

    Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը տեղեկացնում է, որ խնդիրը սննդային ձվի գերարտադրություն մեջ է։ Հայաստանը վերջին երկու տարիներին ձվի արտադրության և սպառման տեսանկյունից դարձել Է ինքնաբավ։ 2019 թվականին գրանցվել է ձվի արտադրանքի ավելցուկ, որը պայմանավորված է խոշոր և մանր արտադրողների քանակի ավելացմամբ։ 2019-ին շուկա են վերադարձել «Բաղրամյան» և «Վարդենիս» ընկերությունները, ինչպես նաև 3 անգամ ավելացել է ֆերմերային տնտեսությունների թիվը՝ 16-ից դառնալով 50-ից ավելի, որին նպաստել են նաև Կառավարության ծրագրերով առաջարկվող գյուղացիական մատչելի վարկերը։ 2019-ին արտադրվել է 794 մլն ձու, այն դեպքում, երբ ֆիզիոլոգիական պահանջի համաձայն տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում 210-215 ձու։ 2019-ի արտադրանքից մի փոքր մաս դեռ սպառված չէ և այս պահին շուկայում է, այս հանգամանքը ևս նպաստել է շուկայում ձվի ավելցուկին։ 

    Հավելենք, որ արտադրողը համապատասխան միջավայրում պահեստավորված ձուն կարող է պահպանվել մինչև 90 օր՝ (+3) °C, խոնավությունը՝ 80-85 %։ 

    Գերարտադրությունից զատ, կա մեկ այլ խնդիր՝ իրացում։ Կանխատեսումները, թե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի իրացման սպառողական աճ կարձանագրվի՝ չեն արդարացել։ Ավելին՝ 2018 թվականի հետ համեմատած գրանցվել է իրացման նվազում։

    Համադրելով այս փաստերը՝ կարող ենք նշել, որ  պնդումը, թե խոշոր արտադրողները փորձում են մրցակցությունից դուրս մղել փոքր արտադրողներին, քիչ հավանական է։

    Այնուամենայնիվ,  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից  (ՏՄՊՊՀ) տեղեկացանք, որ կառույցը ուսումնասիրություններ է անցկացնում՝ պարզելու  հնարավոր գերիշխող դիրքերի չարաշահումները՝ մասնավորապես,  չհիմնավորված գնային քաղաքականությունը։ Ուսումնասիրության ավարտից հետո  արդյունքները հրապարակվելու են։

     

    2․ Շուկայում առկա ձվերը ժամկետանց չեն

    Գերարտադրությամբ պայմանավորված՝ մեդիադաշտում տեղեկություններ տարածվեցին, թե շուկայում վաճառվում են ժամկետնանց ձվեր, ինչը վտանգում է մարդկանց առողջությունը։ Անդրադառնալով այս պնդմանը՝ նշենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ շուկայում ձվի գինը նվազել է, սակայն այս ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ թունավորումների կամ ձվի վատ որակի մասին որևէ բողոք չի ստացվել։ 

     

    Ինչ վերաբերում է շուկայի վերահսկմանը, նշենք, որ ՏՄՊՊՀ-ն արդեն 20 օր, իսկ ՍԱՏՄ-ն՝ սկսած փետրվարի 7-ից, շուկայում իրականացնում են մշտադիտարկում՝  ողջ հանրապետության տարածքով։ Մշտադիտարկմանը մասնակցում է նաև Թռչնաբույծների միությունը։ Արդյունքները հրապարակվելու են։


    3․ Գնանկման պատճառը հսկայական ծավալներով ներկրումները չեն 

    Մամուլը գրեց նաև, թե շուկայում առկա է ներկրված ձու, որը վաճառվում է տեղականի անվան տակ՝ ստեղծելով լիակատար հակամրցակցային միջավայր: 

     

    ՍԱՏՄ-ն հայտնում է, որ 2019-ին Հայաստան որևէ երկրից ձու չի ներկրվել։ Մեր շուկան ներկայում ինքնաբավ է՝ տեղական արտադրությունը բավարարում է հանրապետության պահանջարկը։

    Սաթեն Եղիազարյան

    Ապատեղեկատվություն ՏՄՊՊՀ Սննդի անվտանգության պետական ծառայություն Ձու

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14