
Մամուլում տարածված տեղեկությունը, որ հուլիսի 1-ից գազի սակագինը բարձրանալու է, չի համապատասխանում իրականությանը
Այսօր լրատվականներից մեկը տեղեկություն էր տարածել, թե «Գազպրոմ» ընկերությունը 1,4%-ով բարձրացնելու է գազի սակագինը։ Կայքը հղում էր տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, որում իրոք գրված է գազի սակագնի 1,4%-ով թանկացման մասին, սակայն դա վերաբերում է ո՛չ թե Հայաստանին, այլ ռուսական ներքին սպառողին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել