
«Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրել էր, թե Հայաստանի դպրոցները հայտնվել են հակասական վիճակում, քանի որ «մոտ 20 տոկոսով պակասեցվել է դպրոցների ֆինանսավորումը»: Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ դպրոցների տնօրենները ստիպված պետք է կրճատեն ուսուցիչներին՝ նման ֆինանսավորման պայմաններում դպրոցի գոյությունը պահպանելու համար։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից արձագանքեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:
Այս պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի»,- նշված էր պատասխանում:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել