
Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին, չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի քննչական կոմիտեից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ լուրը, թե իբր Սևանում հայտնաբերվել է դի, կեղծ է։
«Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»:
Ճշտող հարցին` արդյո՞ք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի մահվան կամ սպանության վերաբերյալ տեղեկություն կա, ՔԿ-ն հայտնեց, որ նման տեղեկություններ առկա չեն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել