
2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում «ԱԱ Թրաքս» ընկերության ղեկավարության հետ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ընդլայնված կազմով` շահագրգիռ բոլոր պետական մարմինների մասնակցությամբ խորհրդակցություններ: Ընկերության հետ քննարկվել են վերջինիս խնդիրները, առաջարկվել դրանց կարգավորման տարբերակները․
• Ընկերությունը ցանկանում է վերասարքավորման և ցուցադրության համար արտա¬դր¬ված ավտոմեքենաները որպես նմուշ ժամանակավոր արտահանել ազատ տնտեսական գոտու տարածքից։ Այս խնդրի առնչությամբ առաջարկվել է երրորդ կողմի հետ իրավապայմանագրային լուծում, ինչին համաձայնել են ընկերության ներկայացուցիչները։
• Արտադրված մեքենաները փորձաքննության ենթարկելու՝ արտադրանքի հավաստագրի ստացման խնդրի վերաբերյալ նշվել է, որ 2020թ. հունվարից ՀՀ-ում գործում է արտադրանքի սերտիֆիկացման մարմին («Տեստսվյազ» ՍՊԸ):
• Տրանսպորտային միջոցների համար սահմանվող ԵԱՏՄ համընդհանուր պահանջների շուրջ ընկերությունն ուներ որոշակի թյուրըմբռնում․ ընկերության ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ «ԷՌԱ-ԳԼՈՆԱՍՍ» համակարգի ներդրման պարտադիր պահանջը չի ենթադրում ընկերության հավելյալ սերտիֆիկացում և ծախսեր․ ԵԱՏՄ կանոնակարգով պահանջվում է միայն սերտիֆիկացված սարքերի առկայություն։
• Լրացուցիչ պարզաբանումներ են տրվել ընկերությանը Ոստիկանությունում ԱՏԳ-ից արտահանվող ավտոմեքենաների գրանցման վերաբերյալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի և «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրենի միջև հունվարի 20-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են խնդիրների կարգավորման ընթացքը և հստակեցվել անելիքները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից գործող «Ներդրումների աջակցման կենտրոնը հետամուտ է լինելու ընկերության կողմից բարձրացված հարցերի կարգավորմանը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել