1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. Քննչական կոմիտե

    Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. Քննչական կոմիտե

    • 17-01-2020
    Image

    Օրերս Sputnik Արմենիա լրատվականը  հրապարակել էր հարցազրույց՝ ապօրինի որդեգրման գործով երեխաներից մեկի ծնողի հետ, որում, ի թիվս այլ բաների, հայտնել էր նաև, որ Ամանորից առաջ մի շարք հայ երեխաների ինքնություններ են պարզվել և կազմակերպվել է նրանց վերադարձը Հայաստան։

     

    Անդրադառնալով հրապարակմանը՝ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:

     

    Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով նախաքննական մարմնի հրապարակման թույլատրելի սահմանները:

     

    «Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար»,- նշված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։ 

     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապվել է նաև այլ իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ արդյոք գործը գտնվում է իրե՞նց վարույթում, սակայն ոչ ՀՔԾ-ի, և ոչ էլ ԱԱԾ-ի քննչական մարմինների վարույթներում նման գործ չի քննվում։ 

    ՀՀ Քննչական կոմիտե Հայաստանի Հանրապետություն ԱԱԾ Ապօրինի որդեգրում

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14