
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, անդրադառնալով այսօր մամուլում տարածված տեղեկությանը, թե նախարարությունը պատրաստվում է փակել փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժինը, հերքել է այն։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բաժինը գործում է և որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից։ Խնդրում ենք նմանատիպ դեպքերում լուրի իսկությունը ճշտել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»-նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ը հերքել է նաև սպասվող կրճատումների մասին տեղեկությունները։ ԱԻՆ-ում իրականացվող օպիմալացման ծրագրի արդյունքում կրճատվելիք կրկնվող հաստիքներ զբաղեցնող աշխատակիցները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել