1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել. թերթը ևս հերքում է

    Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել. թերթը ևս հերքում է

    • 14-01-2020
    Image

    Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։  «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։


    Այսօր  մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չունի։

    «Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի», - պատասխանել են թերթի խմբագրությունից։

     Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ևս հայտնում է, որ «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, իսկ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար որևէ գումար չի հատկացվել։ 
     

    ՀՀ Կառավարություն Նիկոլ Փաշինյան Berner Zeitung

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14