1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում

    Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում

    • 08-01-2020
    Image

    Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։

     

     

    Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

     

    Հարկ է նշել, որ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանը հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ։

     

    Այս համատեքստում Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ  ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական, և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ և կոչ էր արել բարեկամ երկրներ Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

     

    Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր շրջանակներ փորձում են Հայաստանը ներկայացնել կոնֆլիկտի կողմ։ Ավելի վաղ հայալեզու կեղծ օգտատեր Դիանա Հարությունյանը գրառում էր կատարել, թե վարչապետ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Լուրը մեծ տարածում գտավ ադրբեջանական և իրանական մամուլում՝ այդ թվում պարսկերեն։

    Կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերեց լուրի հեղինակին, որը խոստովանեց, որ կեղծ լուրեր էր տարածում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Անձը կալանավորված է։
     

    Հայաստան Իրան Հայ իրանական հարաբերություն Ալ Քուդս

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի կողմից շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի. այս տարին ևս բացառություն չէ

    ՀՀ անկախության տոնի առիթով Իրանի կողմից շնորհավորանքներ ս...

    • 2020-09-24
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14