1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Մեդիագրագիտություն
    2. Թբիլիսիում նախատեսվող մի շարք event-ներ կեղծ են. ֆեյսբուքյան էջի նախաձեռնած համերգները չեն կայացել

    Թբիլիսիում նախատեսվող մի շարք event-ներ կեղծ են. ֆեյսբուքյան էջի նախաձեռնած համերգները չեն կայացել

    • 26-12-2019
    Image

    Ինտերնետային խաբեության տարածված տեսակներից է սոցիալական ցանցերում կեղծ միջոցառումների կազմակերպումն ու տոմսերի առցանց վաճառքը։ Վերջին շրջանում ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում են  Biletebi Online էջի նախաձեռնած միջոցառումները (իվենթները)։ Բրիտանական հայտնի ռոք խումբ Radiohead-ի, ամերիկացի երաժիշտ Սթիվի Ուանդրի, Էմինեմի և շատ այլ հռչակավոր երաժիշտների՝ Վրաստանում կայանալիք համերգներով հետաքրքրված էին հազարավոր մարդիկ՝ այդ թվում նաև ՀՀ քաղաքացիներ։

     

    Հարկ է նշել, որ այս համերգներից ոչ մեկը նշված ժամանակահատվածում չէր կայացել, և երաժիշտների պաշտոնական էջերում էլ Վրաստան այցի մասին տեղեկություն չկար։


     

    Biletebi Online-ի էջում կազմակերպիչների մասին որևէ կոնտակտային տվյալ հնարավոր չէ գտնել՝ ո՛չ հեռախոսահամար, ո՛չ հասցե, ո՛չ էլ. փոստ, ինչը տվյալ էջին  թերահավատորեն մոտենալու գլխավոր պատճառներից է։

     

    Այժմ էջը տարածում է գերմանական հայտնի ռոք խումբ Rammstein-ի՝ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք համերգի իվենթը, որով հետաքրքրված է 2,7 հազար մարդ, իսկ 747-ը պատրաստակամ է մասնակցելու համերգին։ Այդ մարդկանց թվում են Հայաստանի մի շարք քաղաքացիներ։ 
     


    Գերմանական խմբի՝ 2020-ին նախատեսված համերգային տուրում, սակայն, վրաստանյան համերգի մասին որևէ տեղեկություն չկա՝ ոչ խմբի ֆեյսբուքյան էջում, և ոչ էլ պաշտոնական կայքում։
     


    Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հետազոտության մեջ՝ նմանօրինակ «հնարամտությունները» նոր չեն. շատ հաճախ դրանք խաբեության ընդունված ձևեր են այլ երկրներում։
     

    Ֆեյք աստղային համերգները՝ Վրասատանում

    2016 թվականին ևս Վրաստանի ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն քննարկվում էր հայտնի երաժիշտների և խմբերի (Ադել, Red Hot Chili Pеppers, Էմինեմ, Քոլդփլեյ, Ջասթին Բիբեր և այլք) գալուստը Թբիլիսի։ Տարբեր էջեր գրում էին այն մասին, որ մջոցառումը կազմակերպված է Վրաստանի կառավարության կողմից՝ Check in Georgia-ի շրջանակում։ Տասնյակ հազարավոր մարդիկ հավատացել էին այս նորությանը, պատրաստվել համերգին, երկրպագուների կողմից ստեղծվել էին աջակցության էջեր, միչդեռ հետագայում պարզվեց, որ դրանք կեղծ տեղեկություններ են, իսկ համերգներն այդպես էլ չկայացան։

     

    Imagine Dragons-ի համերգն ու վաճառված հազարավոր կեղծ տոմսերը

    2018 թվականի օգոստոս ամսին կայացավ ամերիկյան հայտնի Imagine Dragons խմբի համերգը Ուկրաինայում։ Այս միջոցառումը հորինված չէր, բայց կեղծարարները հաջողացրել էին առցանց վաճառել բազմաթիվ տոմսեր, որոնց արժեքը մի քանի հազար ուկրաինական գրիվեն էր (1000 գրիվենը մոտավորապես համարժեք է 20000 ՀՀ դրամին)։

     

    Օգտագործելով առիթը՝ ինտերնետային հանցագործները ստեղծել էին e-ticket.in.ua կայքը, որն իբրև զբաղվում էր տոմսերի օնլայն վաճառքով։ Այն լայնորեն տարածվում էր սոցիալական ցանցերում, հենց այս միջոցով էլ վաճառվել են կեղծված տոմսերը։

     

    Տոմսերն ունեին այսպիսի տեսք՝ 

     

    Խաբեության զոհ դարձած երկրպագուները տարբեր առիթներով պատմել են, որ «Օլիմպիսկի» մարզադաշտում (որտեղ կայացել է համերգը) ներկայացրել են տոմսերը, սակայն գծիկավոր կոդը (շտրիխ կոդ) անվավեր է եղել։ Վերջիններս այդ պահին դիմել են ոստիկանություն և ստեղծել ֆեյսբուքյան խումբ, որտեղ համախմբվել են կեղծիքի զոհ դարձած անձիք: Տարբեր հաշվարկներով խաբեության զոհ է դարձել մոտավորապես 1000 մարդ։ 

    Թբիլիսի Ինտերնետային խաբեություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14