1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ոստիկանությունում ստուգումները կապ չունեն պաշտոնանկության հետ, իսկ Լոռու մարզում վերահսկողական գործառույթ չի իրականացվում․ ՊՎԾ արձագանքը 

    Ոստիկանությունում ստուգումները կապ չունեն պաշտոնանկության հետ, իսկ Լոռու մարզում վերահսկողական գործառույթ չի իրականացվում․ ՊՎԾ արձագանքը 

    • 26-12-2019
    Image

    Նախօրեին մամուլում հրապարակված «Նախկին պաշտոնյաներին մոռացել են․ խոշոր ձկները ջրից չոր դուրս կգան» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էր կատարվել Պետական վերահսկողական ծառայությանը։

     

    Նյութում նշվում էր, որ ՊՎԾ-ն ինչ-ինչ «նեղ շահերից» դրդված ստուգումներ է պատրաստվում իրականացնել Լոռու մարզի մի շարք համայնքներում։

     

    Նյութի հեղինակը նաև պնդում էր, որ «ՊՎԾ-ն դարձել է մահակ՝ մանրերից ազատվելու համար»։ Որպես հիմնավորում նշվում էր, որ ծառայությունը ստուգումներ է իրականացրել Ոստիկանությունում և ԱԱԾ-ում՝ կառույցների նախկին ղեկավարներ Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականներից հետո:

    Պետական վերահսկողական ծառայությունը, անդրառնալով վերոգրյալին, հայտնում է.

    1.  Լոռու մարզի նշյալ համայնքներում ծառայության կողմից վերահսկողական գործառույթներ չեն իրականացվում, հետևաբար շահերի մասին խոսելը անտեղի է։
    2.  Ոստիկանությունում իրականացված ուսումնասիրություններն ընդգրկել են շատ ավելի վաղ ժամանակաշրջան, և այն որևէ կերպ չի համընկնում Ոստիկանության նախկին պետի աշխատանքից ազատման ժամանակահատվածի հետ։

    Անդրադառնալով Հայաստան համահայկական հիմնադրամում ստուգումներ կատարելուն՝ ծառայությունը հայտնում է, որ այնտեղ կատարվել են ծախսերի այնպիսի ուսումնասիրություններ, որոնք չեն իրականցվել Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգման ընթացքում՝ պայմանավորված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի սահմանափակումներով: Եվ այդ գործընթացը որևէ անձով պայմանավորված չէ։

     

    Ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ իր կողմից անցնող տարվա ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ և գրեթե վեց տասնյակի չափով մշտադիտարկումներ, որոնց գրեթե բոլորի մասով առկա են համապատասխան քրեական գործեր։ Այդ քրեական գործերով անցնում են տարբեր նախկին պաշտոնյաներ, որոնց անունները չի հրապարակվում՝ պայմանավորված արդյունավետ նախաքննություն իրականացնելու տրամաբանությամբ։
     

    ՀՀ ՊՎԾ Պետական վերահսկողության ծառայություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14