1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Time» ամսագրի՝ Հայաստանին վերաբերող հոդվածը «պատվերով չէ»․ բյուջեից գումար չի փոխանցվել

    «Time» ամսագրի՝ Հայաստանին վերաբերող հոդվածը «պատվերով չէ»․ բյուջեից գումար չի փոխանցվել

    • 23-12-2019
    Image

    Ամսագրի խմբագրությունը ևս հերքել է տարածված լուրը

     

    Օրերս հեղինակավոր «Time» ամսագիրն անդրադարձել էր Հայաստանի դինամիկ տնտեսական աճին՝ մեր երկիրը բնորոշելով որպես «Կովկասյան վագր», որտեղ ներկայացրել էր հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:

     

    Ամսագրի վերլուծությամբ իր ֆեյսբուքյան էջում  կիսվել  էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

     

    Մի շարք լրատվամիջոցներ գրեցին այն մասին, որ այդ հոդվածը կոմերցիոն բնույթի է, պատվիրված Հայաստանի իշխանության կողմից։ Նշվում էր, թե այդ հրապարակման համար կառավարությունը բյուջեից հսկայական գումարներ է հատկացրել։ 

     

    Նախ պետք է նշել, որ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ Հայաստանի պետական բյուջեից այս հոդվածի համար որևէ գումար չի հատկացվել։ Ինչ վերաբերում է հոդվածի՝ կոմերցիոն և պատվիրված լինելուն, ապա պետք է նկատել, որ «Time» ամսագիրը ունի կոմերցիոն մի քանի նախագծեր, որոնցից մեկը նաև այս հոդվածն էր, սակայն ոչ ամբողջովին։
     
     

    Հոդվածի միայն մի մասն է կոմերցիոն


    Հոդվածը ամբողջովին ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ առաջին հատվածը (որով կիսվել է նաև վարչապետը) վերաբերում է Հայաստանի տնտեսական հաջողություններին։

    Մյուս հատվածը պատմում է հայկական ընկերությունների մասին` «Khachaturov Group» և «Արմէկոնոմ» բանկ։ Հոդվածի երկրորդ հատվածը իրենից ներկայացնում է կոմերցիոն գովազդ, սակայն այս հատվածի համար ևս Հայաստանի պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել։

     


     

    «Khachaturov Group» ընկերության սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեց, որ ամսագրի ղեկավարությունն է որոշում, թե որ գործարարի կամ ընկերության մասին գրի։


    «Ամսագրի ներկայացուցիչը կապվել էր ինձ հետ և առաջարկել մեր ընկերության մասին հոդված գրել։ Հոդվածը կոմերցիոն է, այսինքն մենք գումար վճարել ենք հոդվածի՝ մեր հատվածի համար, սակայն կոմերցիոն առաջարկը արել ենք ոչ թե մենք, այլ հենց ամսագիրը», - նշել է Նիկոլայ Խաչատուրովը։


     
    «Time»-ը ևս հերքում է


    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել նաև ամսագրի խմբագրի և հոդվածի հեղինակների հետ, որոնք փաստել են, որ «Time» ամսագիրը երբևէ պատվերներ չի կատարել, իսկ կոմերցիոն հոդվածների պարագայում ամսագիրը միշտ տեղեկացնում է ընթերցողին։

     

    Հայաստանի մասին հոդվածը պատրաստել է «The Intelligent Investor» մեդիա-գործակալությունը, որը հավատարմագրված է ամսագրի կողմից, սակայն ունի խմբագրական ազատություն։ Գործակալության ղեկավարը՝ Սերջան Սևան, «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնել է, որ իրենք հրավիրված չեն եղել Հայաստան՝ ոչ ՀՀ կառավարության, և ոչ էլ որևէ մասնավոր ընկերության կողմից։ Հայաստանի մասին հոդված պատրաստելու նախաձեռնությունը եղել է բացառապես խմբագրության որոշումը, որի հիմքում վերջին տնտեսական և քաղաքական իրադարձություններն են։

    «Հոդվածի առաջին հատվածը պատրաստվել է մեր նախաձեռնության և ուսումնասիրության հիման վրա, այն կոմերցիոն չէ, հետևաբար որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվել», - հայտնել է խմբագիրը՝ հավելելով, որ հոդվածի մյուս մասերը թեև կրում են կոմերցիոն բնույթ, սակայն կազմակերպությունների ընտրությունները կատարել են իրենք, այլ ոչ հակառակը։

    ՀՀ Կառավարություն Time Nikol Pashinyan

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14