
Մամուլում մի քանի օր է շրջանառվում են լուրեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissna X-trail մակնիշի ավտոմեքենա։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է, որ այդ մեքենան չի գնվել Մարիամ Փաշինյանի համար, այլ գնվել է Պետական պահպանության ծառայության համար, որպեսզի վերջինս իրականացնի օրենքով սահմանված, հատուկ պահպանվող անձանց նկատմամբ պահպանությունը։
Վարչապետը նշել է, որ մեքենան գնվել է ոչ թե 2019 թվականին` իր դստեր ընտրությամբ, այլ դեռևս 2018 թվականի ապրիլի 6-ին, «երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել