
Ի պատասխան hraparak.am կայքի «Սուրեն Պապիկյանը պաշտպանում է Հակոբ Արշակյանին. որը ում փոսն է, որը՝ ում կիքսը» վերտառությամբ նյութի` տեղեկացնում ենք.
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները պարբերաբար իրականացրել են այցեր «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող հանրապետական նշանակության 3 ճանապարհահատվածներ, որոնց շրջանակներում ընկերության մասնագետների հետ համատեղ կատարվել են պահպանման և շահագործման ուսումնասիրություններ: Աշխատանքի որակի հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, արձանագրվել են տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների խախտումներ, որոնք սահմանված ժամկետում չեն վերացվել:
Պարզվել է նաև, որ խնդիրը միայն խոնավ հիմքի վրա փոսային նորոգման փաստը չէ: Ընկերությունը ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները կատարել է զգալի թերություններով, որոշ հատվածներում փոսային նորոգման համար կտրված փոսորակներն իրականացվել են տեխնոլոգիական խախտումներով, դանդաղ տեմպերով, և այդ թերությունները ևս ժամանակին չեն վերացվել: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ ամառային աշխատանքների մաս է կազմում նաև ճանապարհներից և հարակից տարածքներից աղբի հեռացումը, կողնակների հարթեցումը, ճանապարհային նշանների վերականգնումը, ինչը ևս չի կատարվել ընկերության կողմից:
Ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ոչ պատշաճ կատարման արդյունքում (ճանապարհային ծածկի վերակագնում) վտանգ է ստեղծվել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար:
Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է արձանագրություն: ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից թերությունները արձանագրվել են նաև ընկերության մոտ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանում:
Հաշվի առնելով ընկերության կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններն ու դրանց չվերականգնելը՝ պետության կարիքների համար ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պահմանագրի համաձայն՝ պատվիրատուն (նախարարութունը) իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե կատարողը էականորեն խախտել է այն:
Հարկ է նշել, որ արձանագրված խախտումների վերացնելու մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացվել է, ինչպես նաև զգուշացվել է, որ թերությունները չվերացնելու դեպքում՝ կնախաձեռնվի պայմանագրի լուծման գործընթաց:
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի «հայտարարությանը», թե «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության բանվորներին զրկելու է աշխատավարձից, ապա հարկ ենք համարում նշել, որ Հակոբ Արշակյանը նման հայտարարություն անել չէր կարող, քանի որ նախարարությունը «Նաիրի ՃՇՇ» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն իրականացվում է գործատուի կողմից («Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից):
«Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, և իր աշխատողների աշխատավարձերի վճարումը պետք է իրականացվի տվյալ շինարարական կազմակերպության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կից ներկայացվում է զգուշացումների վերաբերյալ գրությունների պատճեները, կատարված ուսումնասիրության արձանագրությունը, նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գրառումը՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության վերաբերյալ, ինչպես նաև 2019թ-ի հունվարին տեղացած ձյան ժամանակ ընկերության սպասարկման տակ գտնվող հատվածում արված ուղիղ եթեր-տեսանյութի հղումը, որտեղ երևում է, որ աշխատակիցները չեն իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Առդիր 2 Առդիր 2,1 Արձանագրություն
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել