1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հակոբ Արշակյանը բանվորներին աշխատավարձից զրկելու մասին հայտարարություն երբեք չի արել. նախարարությունը պարզաբանում է

    Հակոբ Արշակյանը բանվորներին աշխատավարձից զրկելու մասին հայտարարություն երբեք չի արել. նախարարությունը պարզաբանում է

    • 14-12-2019
    Image

    Ի պատասխան hraparak.am կայքի «Սուրեն Պապիկյանը պաշտպանում է Հակոբ Արշակյանին. որը ում փոսն է, որը՝ ում կիքսը» վերտառությամբ նյութի` տեղեկացնում ենք.

     

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները պարբերաբար իրականացրել են այցեր «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության կողմից սպասարկվող հանրապետական նշանակության 3 ճանապարհահատվածներ, որոնց շրջանակներում ընկերության մասնագետների հետ համատեղ կատարվել են պահպանման և շահագործման ուսումնասիրություններ: Աշխատանքի որակի հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, արձանագրվել են տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների խախտումներ,  որոնք սահմանված ժամկետում չեն վերացվել: 

     

    Պարզվել է նաև, որ խնդիրը միայն խոնավ հիմքի վրա փոսային նորոգման փաստը չէ: Ընկերությունը ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները կատարել է զգալի թերություններով, որոշ հատվածներում փոսային նորոգման համար կտրված փոսորակներն իրականացվել են տեխնոլոգիական խախտումներով, դանդաղ տեմպերով, և այդ թերությունները ևս ժամանակին չեն վերացվել: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ընթացիկ ամառային աշխատանքների մաս է կազմում նաև ճանապարհներից և հարակից տարածքներից աղբի հեռացումը, կողնակների հարթեցումը, ճանապարհային նշանների վերականգնումը, ինչը ևս չի կատարվել ընկերության կողմից:  

     

    Ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ոչ պատշաճ կատարման արդյունքում (ճանապարհային ծածկի վերակագնում) վտանգ է ստեղծվել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար: 

     

    Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է արձանագրություն: ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից թերությունները արձանագրվել են նաև ընկերության մոտ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանում: 

     

    Հաշվի առնելով ընկերության կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններն ու դրանց չվերականգնելը՝ պետության կարիքների համար ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման համար կնքված պետական գնման պահմանագրի համաձայն՝ պատվիրատուն (նախարարութունը) իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե կատարողը էականորեն խախտել է այն: 

    Հարկ է նշել, որ արձանագրված խախտումների վերացնելու մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացվել է, ինչպես նաև զգուշացվել է, որ թերությունները  չվերացնելու դեպքում՝  կնախաձեռնվի պայմանագրի լուծման գործընթաց: 

     

    Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի «հայտարարությանը», թե  «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության բանվորներին զրկելու է աշխատավարձից, ապա  հարկ ենք համարում նշել, որ Հակոբ Արշակյանը նման հայտարարություն անել չէր կարող, քանի որ նախարարությունը «Նաիրի ՃՇՇ»  շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որևէ առնչություն չունի։ Աշխատավարձերի վճարումն իրականացվում է  գործատուի կողմից («Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից): 

     


    «Նաիրի» շինարարական կազմակերպությունը  նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում, և իր աշխատողների աշխատավարձերի վճարումը պետք է իրականացվի տվյալ շինարարական կազմակերպության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

     

    Կից ներկայացվում է զգուշացումների վերաբերյալ գրությունների պատճեները, կատարված ուսումնասիրության արձանագրությունը, նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գրառումը՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲ ընկերության վերաբերյալ,  ինչպես նաև 2019թ-ի հունվարին տեղացած ձյան ժամանակ ընկերության սպասարկման տակ գտնվող հատվածում արված ուղիղ եթեր-տեսանյութի հղումը,  որտեղ երևում է, որ աշխատակիցները չեն իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ: 

    Առդիր 1

    Առդիր 2   Առդիր 2,1 Արձանագրություն

      Առդիր 3

     

    Հերքում Հակոբ Արշակյան Նաիրի ՃՇՇ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14