
Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել էր պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մամուլում և սոցիալական ցանցերում օրինագծի շուրջ քննարկումները թյուրըմբռնման տեղիք են տալիս։
Մասնավորապես ասվում է, թե այս նախագծով ԱԱԾ-ից բացի ոստիկանությանը ևս տրամադրվում է գաղտնալսման իրավասություն։
Հաշվի առնելով այս հանգամանքը` հարկ ենք համարում պարզաբանել, որ ոստիկանությունը միշտ էլ ունեցել և շարունակում է ունենալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականցնելու լիազորություն և իր կառուցվածքում ունի գործող օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում։
Օրինագծով նախատեսվում է ոստիկանությանը հնարավորություն տալ գաղտնալսումներն իրականացնել ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց ոստիկանության: Այս նախագիծը նախատեսում է լուծել ոչ միայն օպերատիվության խնդիր՝ նպաստելով ոստիկանության կողմից հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, այլ նաև բացառել ԱԱԾ-ի կողմից ոստիկանության գաղտնի աշխատանքների նկատմամբ հնարավոր վերահսկողությունը։
Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը մինչ այս էլ ունեցել է գաղտնալսում իրականացնելու հնարավորություն և լիազորություն, սակայն դա արել է ԱԱԾ-ի միջոցով։ Առաջարկվող օրենքով ոստիկանությունը կստանա ինքնուրույն գաղտնալսում իրականցնենլու հնարավորություն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել