
Քիչ առաջ Politik.am լրատվական կայքը «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ լուր էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե գաղտնալսումն իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է, սակայն իշխանությունը թաքուն է պահում այդ տեղեկությունը։
Հրապարակման առնչությամբ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնում է, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել