1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ-ի դեսպանատունը Հայաստանում պարզաբանում է տարածված լուրը

    Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ-ի դեսպանատունը Հայաստանում պարզաբանում է տարածված լուրը

    • 04-12-2019
    Image

    Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։ 


    Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցմամբ՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ 

     

    2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ Դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» նաև հայտնեցին, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։

     

    Թագաժառանգի՝ Հայաստնում երբևէ չլինելու հանգամանքը հաստատում են նաև Արտաքին գործերի նախարարությունից։ 


     

    ԱԳՆ ԱէՄ դեսպանություն Աբու Դաբիի թագաժառանգ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14