
ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ իրենք հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պնդումներն այն մասին, որ վերջինս պատրաստակամ է հանդիպել բոլոր կողմերին, ՀՅԴ ՀԵՄ-ը նոյեմբերի 29-ին հանդես է եկել նախարարի հետ հանդիպելու նախաձեռնությամբ: Հայտարարության մեջ ՀՅԴ ՀԵՄ-ը նշել է, որ վաղը՝ ժամը 15:00-ին, նախատեսված է հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։
ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Նախարարությունը կոչ է անում՝ քննարկումներին մասնակցել այդ հարթակներում կամ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկներն ուղարկել [email protected] հասցեին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել