1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Կադաստրի կոմիտեի պարզաբանումը՝ շքեղ առանձնատների գույքահարկի բարձրացման վերաբերյալ

    Կադաստրի կոմիտեի պարզաբանումը՝ շքեղ առանձնատների գույքահարկի բարձրացման վերաբերյալ

    • 28-11-2019
    Image

    Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը, որը մեկնաբանելիս նշվում էր, որ այսուհետ «շքեղ առանձնատների գինը կբարձրանա 8 անգամ»։


    Երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը: Այն ուժի մեջ կմտնի 2021թ․-ի հունվարի 1-ից, որից հետո անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեքը կհաշվարկվի նոր մեթոդաբանությամբ՝ մոտարկելով այն գույքի շուկայական արժեքին։ Գույքի կադաստրային արժեքը կհաշվարկվի հաշվի առնելով մի շարք գործոններ՝ գույքի մաշվածությունը, շինության կառուցման նյութը, առաստաղի բարձրությունը, վերելակի առկայությունը, տանիքի ծածկը, առանձնատների դեպքում լողավազանների, շվաքարանների և այլ հավելյալ հարմարությունների առկայությունը։


    Ներդրվելիք մեթոդաբանությունն այնպիսին է, որ շոշափելի կբարձրանա բարձրարժեք անշարժ գույքի կադաստրային արժեքը՝ այդ թվում մեծ հողամասերով շքեղ առանձնատների, նորակառույց շենք-շինությունների։
     

    Մտավախությունը, որ կադաստրային արժեքի մի քանի անգամ ավելացումը մեխանիկորեն ավելացնելու է անշարժ գույքի հարկը նույն չափով, իրականության հետ որևէ կապ չունի: Ինչպես արդեն նշվել է օրինագծի քննարկման ընթացքում, էապես բարձրանալու է շքեղ և բարձրարժեք գույքի կադաստրային արժեքը։


    Տարբերակելով հասարակական և արտադրական նշանակության գույքը՝ նշենք, որ դրանք այլ կերպ են հարկվում, քան բնակելին, որովհետև տարբեր են դրանց նպատակները․ եթե արտադրականի նպատակը եկամուտ ստանալն է, ապա բնակելին լուծում է քաղաքացու սոցիալական խնդիրը։ Այս տրամաբանությունը պահպանվել է նաև օրինագծում։ Հավելենք, որ անշարժ գույքի հարկի դրույքաչափը սահմանվելու է հարկային օրենսգրքով:
     

    ՀՀ Կառավարություն Կադաստրի կոմիտե Գույքահարկ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14