
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Առաջխաղացում. Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Նյութում ասվուրմ էր, թե նոյեմբերի 20-ին Հովհաննես Համբարյանը քննիչից միանգամից դարձել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ։ Բացի սրանից, լրատվամիջոցը նշել էր, թե Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվել է դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ։
Քնչական կոմիտեից հայտնում են, որ Հովհաննես Համբարյանը քննչական աշխատանքի երկարամյա փորձ ունի և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Համբարյանը համակարգում է 2013 թվականից, աշխատել է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում և, մինչև վերը նշված պաշտոնին նշանակվելը, հանդիսացել է ՔԿ ՀԿԳ վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:
ՔԿ-ն ադրադառնալով նյութում տեղ գտած պնդմանը, թե Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում է դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու համար, հայտնում է, որ քաղաքացի Արթուր Շահվերդյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվել է Հատուկ քննչական ծառայություն և հիշյալ հաղորդման հիման վրա կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ Հովհաննես Համբարյանի արարքում հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 9-ին և չի բողոքարկվել:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել