1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հարկային և մաքսային ծառայողների՝ զենք կրելու իրավունքը նոր կանոնակարգ չէ.պարզաբանում է ՊԵԿ-ը

    Հարկային և մաքսային ծառայողների՝ զենք կրելու իրավունքը նոր կանոնակարգ չէ.պարզաբանում է ՊԵԿ-ը

    • 27-11-2019
    Image

    Օրերս Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման էր ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու),  պահելու, կրելու և օգտագործելու կարգը։ Այս կապակցությամբ կառույցը սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից ենթարկվեց քննադատության։ Հարց էր առաջացել, թե ինչու է ՊԵԿ-ն առաջարկում  կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է նաև զենք կրելու իրավունք։

     

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002 և 2008 թվականներին:

     

    Հանրային քննարկման դրված նախագիծը պարզապես նպատակ ուներ վերոնշյալ հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին:

     

    Ներկայում հիշյալ հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել և լրացվել են:

     

    Հաշվի առնելով նաև այն, որ ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է, անհրաժեշտություն է առաջացել հարաբերությունները կարգավորել միասնական ակտով: Այդ պատճառով ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու խնդիր էր առաջացել։
     

    Պետական եկամուտների կոմիտե ՊԵԿ Հարկային և մաքսային ծառայություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14