Եվրոպական միության հետ կնքված ֆինանսավորման համաձայնագիրը դրամաշնորհ է, ոչ թե վարկային միջոց
Ի պատաախան «hayeli.am» կայքի՝ «Փողի «նաղդն» է լավ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նշվում էր, թե Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև 2019թ. հունվարի 9-ին և ապրիլի 15-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ կառավարման միջոցով» ֆինանսավորման համաձայնագրի թիվ 2 լրացումը Հայաստանին տրամադրված նոր վարկային ծրագիր է, և այսօրվա կառավարությունը վայելում է նախկին իշխանության վերցրած օտարերկրյա վարկերը, Էկոնոմիկայի նախարարությունը նշում է.
2017 թվականի փետրվարի 20-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ կառավարման միջոցով» ֆինանսավորման համաձայնագիրը ամբողջությամբ Եվրոպական միության կողմից տրամադրվող դրամաշնորհ է, այլ ոչ թե վարկային միջոց։ Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ բյուջետային աջակցություն և լրացուցիչ աջակցություն: Ծրագրի բյուջետային աջակցության բաղադրիչը կազմում է 12 մլն. Եվրո:
Ֆինանսավորման համաձայնագրի թիվ 2 լրացմամբ նախատեսված փոփոխության նպատակն է լրացուցիչ աջակցության բաղադրիչի միջոցով ապահովել համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը։

Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել