1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ը թույլ տված իրավախախտումների համար ենթարկվել է պատասխանատվության. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն

    «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ը թույլ տված իրավախախտումների համար ենթարկվել է պատասխանատվության. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն

    • 26-11-2019
    Image

    Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, թե «ՌԴ կառավարությունը Հայաստանի կառավարության դեմ բողոք է ներկայացրել»՝ խոշոր գործարարի իրավախախտ գործունեություննների պատճառով։ Նշվում էր, թե իշխանությունները չեն նկատում «Ալկո Իմպորտ Էքսպորտ»-ի կողմից կատարվող իրավախախտումները, ինչի արդյունքում Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ ՊԵԿ:


    Այս առիթով ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՊԵԿ-ի կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց:


    Նշված որոշումները հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը։ Դրանք կարող եք գտնել ՏՄՊՊՀ-ի՝ օգոստոսի 9-ի և հոկտեմբերի 22-ի որոշումներում։ Այս մասին հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին՝ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:


    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  2019 թվականին «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար, դարձյալ տուգանք էր կիրառել։

    Այսպիսով, ՏՄՊՊՀ-ն այս տարի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ երկու անգամ տուգանք է կիրառել՝ 32 414 000 դրամ ընդհանուր գումարի չափով։

    ՏՄՊՊՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով Գեղամ Գևորգյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14