1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը կհրապարակվի «e-draft.am»-ում՝ բաց մասնակցային քննարկումներից հետո

    «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը կհրապարակվի «e-draft.am»-ում՝ բաց մասնակցային քննարկումներից հետո

    • 20-11-2019
    Image

    «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ վերջին շրջանում տարատեսակ քննարկումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում հնչում են տարընկալման առիթ ստեղծող գնահատականներ։

     

    Մասնավորապես, «Հենարան» մամուլի ակումբի կայքում հրապարակված՝ «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հրավիրած «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկման ընթացքում իրավաբան Արթուր Բուդուրյանն նշել էր‚ թե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը պետք է քննարկման դրվեր «e-draft.am» կայքում‚ որտեղ տեղադրվում են բոլոր նախագծերը և անցնում հանրային քննարկման փուլ։ Նա նաև նշել էր, որ «օրենքի նախագիծը չի դրվել նշված կայքում‚ փակ քննարկման փուլ է անցել»։

    Ինչպես հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը բաց մասնակցային միջավայրում քննարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական կազմակերպությունում, ինչպես նաև հանրային և մեդիա մի շարք հարթակներում։ 

     

    Ներկայումս նախագիծը, քննարկումների ընթացքում ստացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, լրամշակվել և նախապատրաստվել է ավելի լայն հանրային քննարկումների, որոնց ավարտին այն սահմանված կարգով տեղադրվելու է «e-draft.am»-ում։

     

    Հարկ է նշել, որ մինչ «e-draft.am»-ում նախագծի հրապարակումը, օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը պետք է մի շարք քննարկումների և ուսումնասիրությունների փուլ անցնի՝ ինչպես և նախատեսված է աշխատանքային կարգով։
     

    ՀՀ ԿԳՄՍ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14