1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Զինծառայողների հիմնադրամի հաշվետվության մեջ սխալներ չկան. Տիգրան Ուրիխանյանը ամբողջական չի ներկայացրել Նաիրի Սարգսյանի հետ զրույցը

    Զինծառայողների հիմնադրամի հաշվետվության մեջ սխալներ չկան. Տիգրան Ուրիխանյանը ամբողջական չի ներկայացրել Նաիրի Սարգսյանի հետ զրույցը

    • 19-11-2019
    Image

    ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր գրառում էր կատարել, նշելով՝ «ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, և փոխանցված գումարները արտացոլված չեն»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնում է, որ պատգամավորն այդ եզրակացությանն է եկել՝ իր հետ զրույցից հետո, սակայն վերջինս ոչ ամբողջական է ներկայացրել խոսակցությունն և սխալ հետևություն է կատարել:

     

    «Վերոնշյալ հեռախոսային զրույցի ընթացքում պարոն Ուրիխանյանին տեղեկացրել եմ, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրենի հաշվետվության և Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված թվերի միջև որոշակի տարբերություն կա: Դա պարզելու համար հինգշաբթի օրը (14.11.2019թ.) հանդիպում է կազմակերպվելու Պաշտպանության նախարարությունում՝ ՊԵԿ-ի, ԿԲ-ի և Հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին՝ հասկանալու խնդրի էությունը: Պարոն Ուրիխանյանին առաջարկել եմ մասնակցել քննարկմանը, որպեսզի հավելյալ հարցեր ունենալու պարագայում դրանք ներկայացնի անձամբ, սակայն՝ ստացել բացասական պատասխան»,- նշում է Նաիրի Սարգսյանը:

     

    Վարչապետի օգնականի խոսքերով՝ քննարկման ժամանակ Հիմնադրամի, ինչպես նաև ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ներկայացվել են լրացուցիչ տեղեկություններ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամին փոխանցված գումարի թիվը ճշգրիտ է և համապատասխանում է հիմնադրամի կողմից հրապարակված տարեկան հաշվետվության թվին:

     

    Նշենք նաև, որ հիմնադրամի կողմից ներկայացված դրոշմանիշային վճարների չափի և ՀՀ վարչապետի կողմից հրապարակված գրանցված աշխատակիցների թվի միջև կարող է լինել տարբերություն, որը բացատրվում է օբյեկտիվ պատճառներով.

    1.     ՀՀ-ում առկա են անձինք, ովքեր գրանցված աշխատողներ են, սակայն չեն վճարում դրոշմանիշային վճար, քանզի հաշվետու ժամանակաշրջանի համար չեն ստանում եկամուտ

    2.    Ֆինանսների նախարարությունում առկա է տնտեսվարողների կողմից վճարված դրոշմանիշային վճարներ, որոնք դեռևս հիմնադրամին չեն փոխանցվել քանզի տնտեսվարող սուբյեկտները դրոշմանիշային վճարի գծով ունեն պարտավորություններ (վճարված գումարը փոքր է եկամտային հարկի հաշվետվությամբ արտացոլված աշխատողների թվից):

     

    Երկու պատճառներն էլ օրենսդրորեն հիմնավորված են: 
     

    Տիգրան Ուրիխանյան Նաիրի Սարգսյան Զինծառայողների հիմնադրամ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14