1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Սոցապ նախարարությունը կիրականացնի «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաների խնամքը

    Սոցապ նախարարությունը կիրականացնի «Թռչունյան տուն» կենտրոնի երեխաների խնամքը

    • 19-11-2019
    Image

    Օրեր առաջ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր «Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության երեխաների խնամքին աջակցելու իր մտադրության մասին։ Տեղեկանալով կենտրոնի հովանավորի՝ ֆինանսավորման դադարեցման մասին՝ նախարարությունը քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որի հետ խորհրդակցության արդյունքում որոշում էր կայացվել այցելել «Թռչունյան տուն»՝ երեխաների և ծնողների կարիքների գնահատում իրականացնելու նպատակով։

     

    Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով խնամքի կենտրոնին, նշել էր, թե երեխաների խնամքը ստանձնելու մասին հայտարարությունն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողը զրույց էր ունեցել խնամքի կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյան հետ, որը նշել էր, թե նախարարության կազմակերպած այցը, երևի թե, նպատակ ունի համոզվելու՝ հաստատությունում ամեն բան համապատասխանում է նորմերին, թե՝ ոչ։


    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս կապակցությամբ հայտնում է, որ կառավարության ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում իրականացվող բարեփոխումների ծրագրում «Թռչունյան տունը» ներառված չէ, քանի որ այն ոչ պետական՝ մասնավոր կառույց է։ Նախարարությունը այցելություններ է կատարել հաստատություն՝ իրականացնելու կարիքների գնահատում։ Գիշերօթիկի երեխաների խնամքի վերաբերյալ նախարարությունը չի փոխել իր դիրքորոշումը. Եթե կարիքների գնահատման ընթացքում երեխաների վերադարձը ընտանիք լինի հնարավոր, նրանք կվերադառնան և աջակցությունը պետության կողմից կուղղվի հենց այդ ընտանիքներին։ Բոլոր այն դեպքերում, երբ կենսաբանական ընտանիք վերադարձը չի բխի երեխաների լավագույն շահից, շուրջօրյա խնամքը կիրականացվի «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի  անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:


    Այսպիսով հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երբեք էլ չի հայտարարել մասնավոր հաստատությանը, այս դեպքում՝ «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնին, ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Խոսքը կարիքների գնահատման և երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելուն աջակցելու մասին է եղել, իսկ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ 

    Նախարարությունը վերահաստատում է  պատրաստակամությունը՝ իր վրա վերցնելու երեխայների խնամքի հետ կապված բոլոր ծառայությունները։
     

    Հայաստան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Թռչունյան տուն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14