1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Կոտայքի մարզպետարանը հերքում է Ռոմանոս Պետրոսյանի առնչությունը Նոր Գեղիում տեղի ունեցած միջադեպին

    Կոտայքի մարզպետարանը հերքում է Ռոմանոս Պետրոսյանի առնչությունը Նոր Գեղիում տեղի ունեցած միջադեպին

    • 14-11-2019
    Image

    Նոյեմբերի 13-ին «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում անդրադարձ էր արվում նոյեմբերի 12-ին Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին։ Նշվում էր, թե «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել որպես ջրօգտագործողների ընկերության պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»։ Ասվում էր նաև, որ Կոտայք ՋՕԸ-ի նոր պետը Ռոմանոս Պետրոսյանի ազգականն է։

    Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ տեղեկությունն ամբողջապես սուտ է։

    Կոտայքի մարզպետը առհասարակ ՋՕԸ-ի պետ նշանակելու գործընթացներին որևէ կերպ միջամտելու գործիքակազմ չունի, քանի որ վերջիններս նշանակվում կամ ազատվում են բացառապես ՋՕԸ-երի վարչական խորհուրդների կողմից։

     

    Հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի՝ Նաիրիի տեղամասի պետի տեղակալն է և որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ՝ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:

     

    Միջադեպը, որի մասին նշվում է հրապարակման մեջ, գրանցվել է Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասում (Նոր Գեղիի համայնք, 12.11.2019թ), և կապ չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Դեպքը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ: Այս առիթով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում, և ոստիկանության կողմից տարածվել է նաև համապատասխան հաղորդագրություն:

     

    Լուսանկարները, որոնք հրապարակվել են հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադր, հերթական աշխատանքային հանդիպումն էր ՔՊ կուսակցության Աբովյանի գրասենյակում, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ:
     

    Կոտայքի մարզ Ռոմանոս Պետրոսյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14