1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ապատեղեկատվություն. Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը

    Ապատեղեկատվություն. Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը

    • 14-06-2019
    Image
    Ապատեղեկատվություն. Զարեհ Սինանյանի նշանակումը չի հակասում ՀՀ սահմանադրությանը

    Մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրությունը, չի համապատասխանում իրականությանը։

    Հոդվածում նշված է, որ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները», իսկ 48-րդ հոդվածն ընդգծում է, որ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Իսկ Զարեհ Սինանյանը, լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ, ունեցել է ԱՄՆ քաղաքացիություն ու մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։ Հոդվածագիրը եզրակացություն է կատարում, որ Զ. Սինանյանը, լինելով կառավարության անդամ, այդ պաշտոնին նշանակվել է Սահմանադրական կարգի խախտմամբ։

    Մինչդեռ Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն։ Հետևաբար՝ այս պաշտոնում նշանկված անձը չի հանդիսանում կառավարության անդամ և չպետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Հայեցողական պաշտոնը նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում այդ հանձնարարականների կատարման համար:

    Նույն հոդվածի 3.1 կետը սահմանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի չափանիշները, որտեղ նշվում է՝ պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

    Հավելենք նաև, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ունի առանձին գրասենյակ, որն ապահովում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ընթացիկ գործունեության իրականացումը։

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14