
Նոյեմբերի 12-ին լրատվական կայքերից մեկը «Մարզպետի թեկնածուի պատճառով դանակահարություն Կոտայքի ՋՕԸ-ում» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Հոդվածում նշվում է, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ։
«Նոյեմբերի 12-ին կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում։ Հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանություն տեղեկություն չի փոխանցվել ո՛չ որևէ բուժհաստատությունից, ո՛չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով»-պարզաբանում է ոստիկանությունը։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել