1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 10-11-2019
    Image


    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է վերջին շրջանում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:

    ԵԱՏՄ նիստի համար ձեռք բերված մեքենանարը Աննա Հակաբյանին չեն սպասարկել 

    Հոկտեմբերի 28-ին հայկական լրատվական կայքերից մեկը տեղեկություններ էր տարածել, թե ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին պետությունների ղեկավարներին սպասարկելու համար ձեռք բերված «Mercedes-Benz» մակնիշի զրահապատ մեքենաներից մեկը հատկացվել է՝ «կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին»։

    Այս տեղեկատվությունը կեղծ էր. գնված մեքենանաերից ոչ մեկը Աննա Հակոբյանին չէր սպասարկել։ Այս մասին հայտնել էր Պետական պահպանության ծառայությունը:

    Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ գնված մեքենաները նախատեսված են սպասարկելու Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների ու նրանց ընտանիքների անդամների պետական պահպանությունն ապահովելու համար։ 

     

    Նույն օրենքի՝ «Վարչապետի պետական պահպանության» մասին 6.1 հոդվածի համաձայն՝ Աննա Հակոբյանը հանդիսանում է պետական պահպանության օբյեկտ, ինչը նշանակում է, որ վերջինիս անվտանգությունը ևս ապահովվում է ՊՊԾ-ի կողմից։ 

     

    Ռոմանոս Պետրոսյանին վերագրվող խոսքերի տարածումը՝ մամուլում
     

    Նախորդ շաբաթ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադարձել էր պետական ամենամսյա պարգևավճարներին։ Մի շարք լրատվականներ մարզպետի հնչեցրած մտքերը ձևափոխվել էին և վերջինիս վերագրել խոսքեր, որոնք նա չէր ասել։ 

    Մասնավորապես՝ տարածվում էր «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով» գլխագրով տեղեկությունը։ Վերնագրից կարելի էր մտածել, թե հատուկ հրամանով Նիկոլ Փաշինայնը պարգևավճար է սահմանել Ռոմանոս Պետրոսյանի համար, այնինչ մարզպետը նման ձևակերպում չի անում, ինչում կարելի է համոզվել՝ դիտելով նույն այդ լրատվականներում հրապարակված տեսանյութերը։

    Ինքը՝ Ռոմանոս Պետրոսյանը,  անդրադառնալով տեղեկությանը, նշել էր, որ ինքն  ընդամենը  մեկնաբանել է ամենամսյա պարգևավճարների մասին տեղեկությունը.

    «Այդ մասին վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ ունեցավ, որին հաջորդեց նաեւ վարչապետի խոսնակի պարզաբանումը, որում կար անդրադարձ Կառավարության անդամների՝ նախարարների, փոխնախարարների, եւ մասնավորապես, մարզպետների մասով։ Այդքանը, որեւէ բան ավելացնելու չունեմ։ Ընթացակարգային առումով քանի որ գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, որեւէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանելու»:

     

    Մերֆերի մի ողջ շղթա՝ Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարարության մասին 

     

    Առաջին

    Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսը հանրային քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ Քաղաքացիների մի մասին այն դուր եկավ, մյուսին՝ ոչ։ Միջոցառմանն ու դրան հաջորդած քաշքշուքին զուգահեռ` մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյք օգտատերեր սկսեցին տեղեկություն տարածել, թե բեմականացվածը ԼԳԲՏ քարոզ է կամ սատանիստական միջոցառում, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

     

    Ի հեճուկս այս խոսակցություններին` «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնեց, որ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությունը հայտ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացել մոտ 2,7 մլն դրամ գումար՝ ներկայացում բեմադրելու համար։ Նախարարության հետ ստորագրված պայմանագրում հստակ սահմանված են եղել բեմադրության մանրամասները, որոնք նախատեսում են պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում։

    Ինչպես տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված պայմանագրից՝ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլք)։ Հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ։ Ինչը, բնավ, կապ չուներ սատանիստական կամ այլ քարոզչական հատկանիշների հետ, որոնք վերագրվում էին պերֆորմանսին։ 

     

    Երկրորդ

    Բողոքի այս ալիքի ֆոնին լրատվամիջոցները սկսեցին գրել Արայիկ Հարությունյանի՝ հնարավոր հրաժարականի մասին։ Կարճ ժամանակ անց վերջիններս իրենց ենթադրությունը ներկայացրին որպես կայացած փաստ՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է նախարարի ազատման դիմումը։ 

    Ի դեպ, հետաքրքիր էր տեղեկության տարածման սկզբնաղբյուրը. վերջինս ֆեյք օգտատեր էր, որը պարզապես գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում։ Իսկ անհայտ ծագման մի քանի կայքեր սկսել էին ակտիվորեն տարածել տեղեկատվությունը, որը հերթական կեղծիքն էր։ Արայիկ Հարությունյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից։
     

    Երրորդ

    Տևական ժամանակ  մամուլում քննարկվում էր նաև ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը այս ընթացքում ենթարկվել է մի շարք կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձել էր նախագծի՝ վիճահարույց մի քանի կետերի.

     

    Ոչ թե օրենք, այլ՝ աշխատանքային նախագիծ

    Նախ պետք է նկատել, որ օրենքը դեռևս չի ընդունվել։ Խնդրո առարկա հանդիսացող օրենքի նախագիծը այժմ էլ գտնվում է քննարկման փուլում և կարող է ներառել այլ առաջարկներ։ Ավելին, նախագիծը քննարկման նպատակով ուղարկվել է բուհեր, սակայն դիտողություններ կամ առաջարկներ գրեթե չեն ստացվել։

     

    «Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվելու

    Մտայնությունը, թե իբր նախագծով բուհերից հանվում են «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թյուրըմբռնման արդյունք է։

    Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո բարձրագույն ուսումնական յուրաքանչյուր հաստատության գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ հիշյալ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

    Օրենքի նախագիծը միտված է հայագիտության զարգացմանը

    Այս օրինագծով հստակ ամրագրված է նաև հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։ Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

     
    Արփի լիճը մակարդակի իջեցումը՝ նոր մտահոգությունների առիթ

     

    Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Արփի լիճը ցամաքել է» և լճում մնացել է ընդամենը 5 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այս առիթով կազմակերպությունը հայտնել էր իր մտահոգությունն ու լուսանկարներ հրապարակել՝ լճի ափամերձ տարածքից։


    Ջրային կոմիտեն, սակայն, այս կապակցությամբ հայտնեց, որ լճի մակարդակն  իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների  ուսումնասիրության համար։ 

    Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման  ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին  տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց սարքավորումները 1946թ. արտադրության են՝ բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում։ Պատվարի հանգույցը պետք է վերականգնվեր։

     

    Այդ նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել էր մինչև մեռյալ ծավալի հորիզոնի։ Դա թույլ էր տվել նախագծողներին՝ պատվարի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ նախագծային լուծումներ մշակել։ Նշենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։ Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը։

     

    Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով չէր մեկնել Արցախ՝ մասնակցելու հարսանիքի

    Նոյեմբերի 10-ին մի քանի լրատվականները գրեցին այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական ուղղաթիռով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։

    Տեղեկությունը կեղծ էր։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ վարչապետը գտնվում է Արցախում, սակայն այնտեղ մեկնել է մեքենայով։

    Շաբաթվա ամփոփում ՀՀ Առողջապահության նախարարություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14