1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվել․ պարզաբանում օրինագծի վիճահարույց կետերի վերաբերյալ

    «Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվել․ պարզաբանում օրինագծի վիճահարույց կետերի վերաբերյալ

    • 06-11-2019
    Image


    Տևական ժամանակ է, ինչ մամուլում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը արժանացավ նաև հանրային լայն արձագանքի։ Նախագիծը այս ընթացքում ենթարկվել է կամայական մեկնաբանությունների՝ թե՛ լրատվամիջոցների, թե՛ տարբեր անհատների կողմից։

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձել է նախագծի վիճահարույց մի քանի կետերի.
     

    Ոչ թե օրենք, այլ՝ աշխատանքային նախագիծ

    Նախ պետք է նկատել, որ օրենքը դեռևս չի ընդունվել։ Խնդրո առարկա հանդիսացող օրենքի նախագիծը այժմ էլ գտնվում է քննարկման փուլում և կարող է ներառել այլ առաջարկներ։ Ավելին, նախագիծը քննարկման նպատակով ուղարկվել է բուհեր, սակայն դիտողություններ կամ առաջարկներ գրեթե չեն ստացվել։

     

    «Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվելու

    Տեղեկությունը, թե իբր նախագծով բուհերից հանվում են «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները, թյուրըմբռնման արդյունք է։

     

    Օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ հիշյալ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

     

    Այլ կերպ ասած՝ այս կամ այն առարկայի պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշում է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, որը կազմված է նաև դասախոսներից և ուսանողներից։
    Նախագծով ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Այսինքն, տարածվող լուրը, թե օրինագծով նվազեցվում է հայոց լեզվի դերը կրթական համակարգում, ևս կեղծ է։

     

    Օրենքի նախագիծը միտված է հայագիտության զարգացմանը

    Այս օրինագծով հստակ ամրագրված է նաև հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։ Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

     

    Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այդ  արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։
     

    ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյան Հայոց լեզու

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14