1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ԿԳՄՍ-ն գումար էր տրամադրել հայ գրողների բանաստեղծությունների ժամանակակից ոճով ընթերցանության, և ոչ թե՝ սատանիզմի կամ ԼԳԲՏ քարոզի համար

    ԿԳՄՍ-ն գումար էր տրամադրել հայ գրողների բանաստեղծությունների ժամանակակից ոճով ընթերցանության, և ոչ թե՝ սատանիզմի կամ ԼԳԲՏ քարոզի համար

    • 04-11-2019
    Image

    Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսը հանրային քննարկման մեծ ալիք բարձրացրեց։ Քաղաքացիների մի մասին այն դուր եկավ, մյուսին՝ ոչ։ Հարցը, սակայն, գեղագիտական է։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։

     

    Միջոցառմանն ու դրան հաջորդած քաշքշուքին զուգահեռ` մի շարք ԶԼՄ-ներ և ֆեյք օգտատերեր սկսեցին  տեղեկություն տարածել, թե բեմականացվածը ԼԳԲՏ քարոզ էր կամ սատանիստական միջոցառում, որը ֆինանսավորվել է պետական միջոցներով։

     

    Ի հեճուկս այս խոսակցություններին` հայտնում ենք, որ «ԱԺԶ» հասարակական կազմակերպությունը հայտ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն և ստացել մոտ 2,7 մլն դրամ գումար՝ ներկայացում բեմադրելու համար։ Նախարարության հետ ստորագրված պայմանագրում հստակ սահմանված են եղել բեմադրության մանրամասները, որոնք նախատեսում են պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում։

     

    Ինչպես տեսնում ենք ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրված պայմանագրից՝ ներկայացումն իրենից պետք է ներկայացնի 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլք)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ։ 

     

    «Կատարումը պետք է տեղի ունենա հանրային տարածքում՝ Հանրապետության Հրապարակի Երևանի մետրոպոլիտենի կայարանի դրսի հատվածում, որտեղ վիզուալ անիմացիաները թարգմանելու են ֆուտուրիզմ պոեզիան և տարածքի ճարտարապետութայնը։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով արվեստ անող կնոջ՝ Հասմիկ Թանգյանի մարմինը հանրային տարածքում՝ փորձարարական պարագրության մեջ», - նշված է պայմանագրի «բովանդակություն» բաժնում։

     

    Այսպիսով հայտնում ենք, որ տեղեկությունները, թե ԿԳՄՍ նախարարությունը հովանավորում է ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ, չի համապատասխանում իրականությանը։ Նման շահարկումները հետապնդում են հստակ քաղաքական մոտիվներ և  նպատակ ունեն մոլորեցնելու հանրությանը։
     

    ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյան Ընթերցանություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14