1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Զոհված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վարույթները կարճված կամ կասեցված չեն․ ՔԿ-ն պարզաբանում է

    Զոհված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վարույթները կարճված կամ կասեցված չեն․ ՔԿ-ն պարզաբանում է

    • 01-11-2019
    Image


    2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման վերաբերյալ օրակարգով նիստի ժամանակ, ծնողներից հայտնել են, որ իրենց որդիների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը չեն ուսումնասիրվել այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում:

     

    Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև մշակված աշխատանքային կարգի համաձայն` խումբն ուսումնասիրության առարկա է դարձնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննված և վարույթները կարճված ու կասեցված քրեական գործերը:

     

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ խորհրդարանում իրենց դժգոհությունն արտահայտած ծնողների որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վարույթը կարճված կամ կասեցված չեն, հետևաբար` այս պահին չեն կարող դառնալ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա գործեր:

     

    Տեղեկացնենք, որ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը նախագահ չունի և աշխատանքային խմբի շրջանակներում Քննչական կոմիտեի հիմնական գործառույթը խմբի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է:

     

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ավելի վաղ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

     

    Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի նպատակներն են`

     

    1) քննարկել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, ուսումնասիրության արդյունքում կազմել եզրակացություններ և այդ գործերով ներկայացնել առաջարկություններ՝ կապված ապացույցների ձեռք բերման և դրա ընթացքի, տուժողի իրավահաջորդների միջոցով քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ.

     

    2) անհրաժեշտության դեպքում, քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում կազմված առանձին եզրակացությունները հիմք ընդունելով, կազմել վերլուծություններ՝ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը հրավիրելով հանցագործությունների քննության ժամանակ տեղ գտած համընդհանուր, համակարգային թերությունների, բացթողումների, խախտումների վրա, առաջարկել այդ խնդիրների հնարավոր լուծումներ, այդ թվում` իրավական բարեփոխումների միջոցով:
     

    ՀՀ Քննչական կոմիտե Զոհված զինծառայող

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14