1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ինտերնետ թրաֆիկի վերահսկման համակարգ ներդրված չէ․ ՀԾԿՀ-ն պարզաբանում է

    Ինտերնետ թրաֆիկի վերահսկման համակարգ ներդրված չէ․ ՀԾԿՀ-ն պարզաբանում է

    • 18-10-2019
    Image

    Մեդիադաշտում ակտիվորեն քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը։ 

     

    Նշենք, որ նախագծով ՀԾԿՀ-ն առաջարկում է 2 տարի պահպանել բաժանորդի նույնականացման պայմանագրային համարը (ID), ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, բաժանորդի ինտերնետ արձանագրության (IP) հասցեն, պորտի համարը, հեռախոսահամարը և մի շարք այլ տվյալներ:


    Հարցն առաջինը բարձրացրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մատնանշելով նախագծի հնարավոր ռիսկերը։ Մարտիրոսյանը նշում է, որ տվյալների պահպանումը չի ենթադրում նամակների բովանդակության պահպանում. «…սա, մի կողմից, արվում է իրավապահ մարմինների աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, սակայն մյուս կողմից՝ ստեղծվում է վերահսկման ծածուկ համակարգ, մինչդեռ նման որոշումները պետք է հանրային քննարկման դրվեն»: 


    Որոշ ժամանակ անց նախագիծը քննարկման առարկա  դարձավ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Վերջիններս արդեն խոսում են համակարգի՝ միանշանակ ներդրման մասին և քննադատում կառավարությանը՝ առանց հանրային քննարկման նման որոշում կայացնելու համար։ 


    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, հայտնում է, որ ՀԾԿՀ-ի կողմից ծածուկ որևէ որոշում չի կայացվել. որոշման նախագիծը նախնական է, այն ուղարկվել է բջջային կապի օպերատորների դիտարկմանը: Ընդ որում՝ դեռևս բոլոր օպերատորների կողմից չի, որ հանձնաժողովը ստացել է կարծիք։ Գերատեսչության փոխանցմամբ՝ միայն բոլոր օպերատորների կարծիքները ստանալուց հետո նախագիծը կդրվի «e-draft.am» կայքում՝ հանրային ավելի լայն լսումների։ 

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Ինտերնետ թրաֆիկ IP ID

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14