1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Նաիրիտի» համակարգողների խումբը չի անդամակցում պարտատերերի խորհրդին

    «Նաիրիտի» համակարգողների խումբը չի անդամակցում պարտատերերի խորհրդին

    • 18-06-2019
    Image
    «Նաիրիտի» համակարգողների խումբը չի անդամակցում պարտատերերի խորհրդին

    «Փաստ» թերթում տպագրված «Նաիրիտն աճուրդով կվաճառվի. գործարանի համակարգող խմբին քննարկմանը չեն հրավիրել» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը հայտնում է գործընթացի շուրջ առկա իրավիճակի մանրամասները.

    Հունիսի վերջին կայանալիք աճուրդը օրենքի պահանջ է, սակայն կառավարության ջանքերով հաջողվել է աճուրդի իրականացման նախապայման սահմանել գործարանի արտադրական մասի, շեշտում եմ, ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի, ինչպես հոդվածագիրն է նշում, «մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը»: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում՝ կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար:

    Ինչ վերաբերում է նախորդ հանդիպմանը, ապա դա եղել է պարտատերերի խորհրդի անդամների խորհրդակցություն, որին համակարգման խումբը չի անդամակցում: Ավելին, համաձայն 15.05.2019թ. Համակարգման խորհրդի՝ Կառավարությունում կայացած խորհրդակցության արձանագրության՝ որոշվել է, որ համակարգման խմբի անդամները պետք է ներկայացնեն իրական ներդրող՝ իր բիզնես ծրագրով, որից հետո միայն քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ բանական մտածողությունը այսքանից հետո չի կարող որևէ հարցադրում ներկայացնել հանդիպմանը այս կամ այն անձանց մասնակցելու վերաբերյալ:

    Քանի դեռ չկա իրական ներդրումային առաջարկ, անընդունելի է շահարկել «Նաիրիտի գործարանի» պարտքի զիջման մեխանիզմների հարցը:

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14