
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագորություն է տարածել, որում պարզաբանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ազգականներին ԱԱԾ հրավիրելու հանգամանքը։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:
Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել