
Այսօր լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Լրատվականի աղբյուների փոխանցմամաբ՝ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել էր նախագահ Արմեն Սարգսյանին:
Ի պատասխան այս լուրերի՝ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հայտնեցին, որ նման որոշում այս պահին նախագահականում չկա։
Տարածված այս լուրին արձագանքեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ինքը նման որոշման մասին տեղեկություն չունի. «ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»։
Լրագրողների հետ զրույցում հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ այդ լուրերն անհեթեթ են։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել