
Հոկտեմբերի 5-ին մամուլը գրեց, թե Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանը աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «ԱԳՆ պետհամարանիշներով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում», ինչն էլ նշանակում է, որ նոր Հայաստանում արտոնյալներ կան։
ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունից հայտնում են, որ «ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի։ Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշների մասին է, ապա դրանք Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ տրվում են ավտոմեքենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը՝ միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքենաների համար։
ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայությունից այդ մեքենաների շարժն այցի ծրագրից դուրս չի վերահսկում»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել