1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնից» աշխատակիցը հեռացվել է` պացիենտի հարազատներից 400.000 դրամ պահանջելու համար

    «Ուռուցքաբանության ազգային կենտրոնից» աշխատակիցը հեռացվել է` պացիենտի հարազատներից 400.000 դրամ պահանջելու համար

    • 04-10-2019
    Image

    Քիչ առաջ մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ նշվում էր, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար։ Ըստ լրատվամիջոցների՝ վիճաբանության առիթն այն էր, որ Վահագն Համբարձումյանի հայրը աշխատանքից ազատվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ, վերջինս էլ պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ։ Դրա արդյունքում վիճաբանություն, ապա՝ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով էլ Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։ 


    Հարկ է նշել, որ, չնայած ԶԼՄ-ների ներկայացրած տեղեկությունները կեղծ չեն, բայց, այնումանեայնիվ, հատվածական են և չեն արտացոլում ամբողջ պատկերը։ 


    «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխանցմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից Գագիկ Համբարձումյանին իրավական հիմքով ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է, որոշել է «հաշիվ պահանջել» նման որոշման համար: Նա ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ: 

     

    Քիչ ուշ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի դիմում, որի հիման վրա Գագիկ Համբարձումյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

     

    Դիմումից պարզ է դառնում, որ Գ.Համբարձումյանը 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, և դիմումից հետո միայն վերադարձրել գումարը։ Արդյունքում՝ այս խախտումը թույլ տալու համար վերջինս ազատվել էր աշխատանքից։

    ՀՀ Առողջապահության նախարարություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն Կոռուպցիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14