ՊԵԿ-ը հերքում է «հարկային տեռոր» սկսելու մասին լուրերը
Այսօր՝ հունիսի 19-ին, «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր «Հարկային տեռոր» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում էր, որ անցած տարվա հոկտեմբերի 19-ին Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանի, նրա տեղակալի ու մի տեսուչի կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել: Մասնավորապես նշվում էր, թե օրերս ընկերությունը տուգանվել է՝ մեկ տարում արդեն երրորդ անգամ՝ ՀԴՄ-ի պատրվակով:
Ներկայացնում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia-ի պարզաբանումը հրապարակման վերաբերյալ.
Հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից:
2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հադիսանում է տուգանված ընկերություններից մեկը: «Ժամանակ» օրաթերթը, որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին, փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն:
Ինչ վերաբերում է գրառմանը, թե «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում, դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք: Միաժամանակ, առաջարկում ենք լրատվամիջոցին նման փաստերի առկայության պարագայում անմիջապես հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել