
«Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 2-ի հրապարակման առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Ասատուր Ռաֆիկի Վարդանյանին ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝ կատարվել է վերջնահաշվարկ չօգտագործված արձակուրդի 149 աշխատանքային օրվա համար և տրվել է արձակման նպաստ՝ 1 ամսվա միջին աշխատավարձի չափով:
Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, թերթի տեղեկությունը` «վերջնահաշվարկից բացի ևս 3-4 միլիոն դրամ պարգևատրում ստանալու» վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը չդիտարկել որպես սենսացիոն շեշտադրումներով տեղեկատվություն տարածելու հիմք:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել