1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ՀՀ ֆինանսների նախարարություն-ը հերքում է «168.am» կայքի հրապարակումը

    ՀՀ ֆինանսների նախարարություն-ը հերքում է «168.am» կայքի հրապարակումը

    • 20-06-2019
    Image
    ՀՀ ֆինանսների նախարարություն-ը հերքում է «168.am» կայքի հրապարակումը

    Ի պատասխան «168.am» լրատվամիջոցի՝ հունիսի 20-ի «Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն` իրենց կարիքների բավարարման համար պատվիրատուները գնումներն իրականացնում են ինքուրույն՝ առանց ՀՀ ֆինանսների նախարարության մասնակցության:

    Գնումների բնագավառում ՀՀ ֆինանսների նախարարության լիազորությունները սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, որով նախատեսված է նաև, որ նախարարությունը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում՝ լինելով պայմանագրի կողմ՝ բացառությամբ իր կարիքների համար կատարվող գնումների:

    Այս կապակցությամբ հայտնում ենք, որ գնման ընթացակարգի կազմակերպման և անցկացման վերաբերյալ տեղեկությունները շահագրգիռ անձինք կարող են ստանալ այն կազմակերպած պատվիրատուից՝ հիմք ընդունելով նշված օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը:

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով իրականացվող գնման ընթացակարգերի շրջանակում ստացված հայտերը բացվելուց հետո դրանք ավտոմատ եղանակով հասանելի են դառնում www.armeps.am հասցեով գործող կայքի «Հայտեր» բաժնում, որն ունի նաև որոնման հնարավորություն:

    Ինչ վերաբերում է գնման ընթացակարգերի վերաբերյալ ներկայացված բողոքների քննմանը, ապա դրանց հետ կապված հարաբերությունները ևս սահմանված են հիշյալ օրենքի 6-րդ բաժնով, որով սահմանված կարգավորումների համաձայն ևս ՀՀ ֆինանսների նախարարությունը չունի բողոքների քննման լիազորություն: Արտադատական կարգով ներկայացված բողոքների քննման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրի «Բողոքարկում» բաժնում:

    Հիմք ընդունելով վերոնշյալը ևս մեկ անգամ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված գնման գործընթացի հետ ՀՀ ֆինանսների նախարարությունը որևէ առնչություն չունի:

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14