1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 22-09-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված այն տեղեկությունները, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը։

     

    1.Վլադիմիր Կարապետյանի և Ստեփան Սաֆարյանի՝ ֆեյսբուքում տարածված նամակագրության լուսանկարները կեղծ էին

    Շաբաթվա սկզբին՝ սեպտեմբերի 16-ին, համացանցում տարածվեցին  լուսանկարներ, որտեղ, իբր  պատկերված էր Հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի նամակագրությունը վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Այդ նամակագրության լուսանկարները, սակայն,  կեղծ էին։ 
     
    Անդրադառնալով այս հարցին՝ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ տարածված լուսանկարները կեղծ են և զրպարտանք։ Ավելի վաղ Ստեփան Սաֆարյանն էր անդրադարձել այս հրապարակմանը։ Նա ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին, նշելով, որ նմանատիպ կամ որևէ այլ բովանդակությամբ հաղորդակցություն իր և Վլադիմիր Կարապետյանի միջև երբևիցե չի եղել։


    Նշենք նաև, որ կեղծ լուսանկարները սկզբում հայտնվեցին համացանցում՝ Ֆեյսբուքյան էջերից մեկում, այնուհետև ակտիվ կերպով  տարածվեցին կեղծ օգտատերերի միջոցով։


    2. Նիկոլ Փաշինյանի որդին փողոցում զբոսնելիս գտնվում էր արձակուրդում 

    Սեպտեմբերի 17-ին մամուլում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, քրոջ հետ զբոսնում փողոցում։ 

    Տեսանյութը տարածողները նշում էին, թե վարչապետի ծառայող որդին, զորամասում լինելու փոխարեն, քրոջ և թիկնազորի ուղեկցությամբ, հանգիստ  զբոսնում  է փողոցում։ 

     

    Այս առիթով Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, այդ ընթացքում գտնվում էր արձակուրդում։

     

    «Աշոտ Փաշինյանը՝ սեպտեմբերի 14-ին, հինգ օրով ստացել է իր երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ և թերացումներ։ Առաջին հիմնականը՝ տասնօրյա  արձակուրդը, Աշոտ Փաշինյանը, ինչպես և բոլոր զինծառայողները,  ստացել է, երբ լրացել է ծառայության վեց ամիսը»։

    ՊՆ-ից տեղեկացրին, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ էին ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։

     

    3. Վարչապետի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ էր

    Սեպտեմբերի 18-ին համացանցում էր հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ։ Փաստաթուղթը, իբրև տրված էր Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։ 

    Այս տեղեկությունը անմիջապես հերքվեց, քանի որ փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված էին, և որևէ առնչություն չունեին Նիկոլ Փաշինյանի հետ։ 

    Կեղծ փաստաթղթում օգտագործված լուսանկարը՝ 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված 1991 թվականի ստուգարքային գրքույկի նույն լուսանկարն էր։

    Նշենք նաև, որ անզեն աչքով դիտելիս անգամ  կարելի է նկատել, որ փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի անունը գրված էր համակարգչով, իսկ մյուս բոլոր տողերը լրացված էին կամ ձեռքի  կամ տպագրական մեքենայի միջոցով։


    4.Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը նոր չէ. այն չի ստեղծվել հատուկ Վալերիյ Օսիպյանի համար

    Սեպտեմբերի 19-ին մամուլում «Հատուկ Վալերիյ Օսիպյանի համար նոր պաշտոն ստեղծեցին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի համար մինչ այս գոյություն չունեցող պաշտոն է ստեղծվել։ «․․․եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը», - նշված էր հոդվածում։


    Այս տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը, քանի որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը նոր չէ, այն սահմանված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որպես հայեցողական պաշտոն։

     

    Մինչ այս վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Գասպարյանը։ Ինչպես  Արսեն Գասպարյանին՝ նույնպես և Վալերիյ Օսիպյանին, վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակելիս, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով:

    Նկատենք, որ «Հանրային ծառայության մասին» գործող օրենքը ընդունվել է 2018 թվականի մարտի 23-ին, մինչ այդ գործող օրենքով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոն նախատեսված չի եղել։


    5. Ադրբեջանի քարոզչական հերթական նյութը` հայկական մամուլում

    Սեպտեմբերի 20-ին հայաստանյան մի շարք լրատվականներ, հղում անելով Jewishjournal.com հրեական պարբերականին, տեղեկություն էին տարածել, թե Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում։ 
     

    Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ, մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, մասնակցելու է նաև Լոս Անջելեսում նախատեսված հանրահավաքին և հանդես է գալու ելույթով։
     
    Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածի հեղինակը Ադրբեջանի «լեռնային հրեաների կրոնական համայնքի» ղեկավարն էր՝ Միլիխ Եվդաևը։
     
    Եվդաևը ծնվել է Ադրբեջանի Կարմիր գյուղ համայնքում (Qırmızı Qəsəbə), ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը և երկար տարիներ աշխատել է պետական համակարգում։ Հայտնի է իր հակահայկական քարոզչական գործունեությամբ։

    2015 թվականին Եվդաևը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի պատվո գովասանագրով, իսկ արդեն 2018 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Եվդաևին նշանակվել է անվանական կենսաթոշակ։
     
    Հարկ է նշել նաև, որ այս հոդվածի տարածման գործում ներգրավված է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը։ 
     
    Հյուպատոս Նասիմի Ագաևը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է հոդվածով և հավելել՝ «Լոս Անջելեսը չպետք է հարգի այն պետությանը, որը մեծարում է իր նացիստական գեներալներին»։
     


     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14