
Համացանցում տարածված լուսանկարները, որտեղ պատկերված է Հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի նամակագրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, կեղծ են։
Անդրադառնալով այս հարցին՝ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ տարածված լուսանկարները կեղծ են և զրպարտանք։ Ավելի վաղ Ստեփան Սաֆարյանը ևս անդրադարձել էր հրապարակմանը՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին։
Սաֆարյանը հայտնել էր, որ հրապարակված լուսանկարները «բացարձակ կեղծիք» են, նմանատիպ կամ որևէ այլ բովանդակությամբ հաղորդակցություն իր և Վլադիմիր Կարապետյանի միջև երբևիցե չի եղել։
Նկատենք, որ լուսանկարները հրապարակվել էին Ֆեյսբուքյան էջերից մեկում և տարածվել կեղծ օգտատերերի միջոցով։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել